AM
25 December 2001 - 17:54 AMT

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԶԻՆԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՑԵՆԶԸ ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԱՑՎԵԼ ՈՒԹԸ ՏԱՐՈՎ

Ադրբեջանում իսկական զինվորական ծառայության զորակոչի տարիքային ցենզը կարող է ավելացվել 27-ից մինչեւ 35 տարեկան: Դա տեղի կունենա, եթե խորհրդարանը հաստատի նախագահ Ալիեւի ներկայացրած օրինագիծը: Առաջարկված ուղղումների համաձայն, կփոփոխվեն նաեւ զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու պայմանները: Եթե ավելի վաղ տարկետում էին ստանում, մեկ կամ երկու երեխա ունեցող զորակոչման տարիքի անձինք, ապա այժմ տարկետման իրավունք կունենան երեք եւ ավելի երեխաներ ունեցող զորակոչիկները: Սպասվում է, որ այս շաբաթ խորհրդարանը կհաստատի նշված փաստաթուղթը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: