Ռուսաստանի խորհրդարանի ներքին պալատի պատգամավոր Վիկտոր Իլյուխինը ցնցող հայտարարություն է արել այն մասին, որ տեղեկություններ ունի, որոնք հաստատում են Ադրբեջանի մասնակցությունը «Թալիբան» շարժման եւ չեչենյան գրոհայիններին զենք մատակարարելու գործում: Այդ մասին նա հայտնել է այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում: Նրա խոսքերով` Աֆղանստան եւ Չեչնայա զենքի մատակարարմանը մասնակից են նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի հատուկ ծառայությունները: Իլյուխինը կոնկրետ փաստեր է ներկայացրել Պակիստանի տարածքով թալիբներին T-50 150 տանկերի մատակարարման մասին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: