AM
3 Մարտ 2010 - 07:17 AMT

Հայաստանի ԱԳՆ ղեկավարի այցը Փարիզ ԵԱՀԿ ՄԽ հետ հանդիպման դեռեւս ծրագրված չէ

Այս պահի դրությամբ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Փարիզ` ադրբեջանա-ղարաբաղյան կարգավորման միջնորդների հետ հանդիպման նախատեսված չէ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, մարտի 6-ին Փարիզում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: