AM
10 December 2001 - 18:56 AMT

ՀԱՅՏՆԻ ՀԱՅ ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐ ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԼԵԳԵՆԴԱՐ «ԱԿՎԱՐԻՈՒՄ» ՌՈԿ-ԽՄԲԻ ՀԵՏ ԵՐԳ Է ՁԱՅՆԱԳՐԵԼ

Նոյեմբերի վերջին ռուսաստանյան լեգենդար «Ակվարիում» ռոկ-խումբը հայտնի հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ նոր երգ է ձայնագրել, որը կոչվում է «Հյուսիսային գույն»: Հայ երաժիշտն ինքն է առաջարկել Գրեբենշիկովին միասին ձայնագրել որեւէ երգ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով www.feelee.ru ինտերնետային աղբյուրին, «Ակվարիումի» անփոխարինելի առաջնորդ Բորիս Գրեբենշիկովը, զբաղված լինելով «Ակվարիումի» նոր ձայներիզի ձայնագրությամբ, շոյված էր այդպիսի անսպասելի առաջարկից: Ընտրված կոմպոզիցիան, հեղինակի կարծիքով, ոչ լրիվ էր ներգրվում ձայներիզի կոնցեպցիայում այն տեսքով, որում նա գոյություն ուներ ի սկզբանե: Լայն հասարակությունը «Հյուսիսային գույնը» կարող է լսել գալիք տարվա փետրվարից ոչ շուտ: Այդ ժամկետում էլ նախատեսված է խմբի նոր ձայներիզի լուսընծայումը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: