«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն կարող է դրական եզրակացություն տալ Հայոց ցեղասպանության բանաձեւի վերաբերյալ, սակայն չեմ կարծում, որ Կոնգրեսը կընդունի այն»,-մամլո ասուլիսում հայտարարել է Ռամկավար-ազատական կուսակցության ղեկավար Հարություն Առաքելյանը:
Նման պնդումը Առաքելյանը հիմնավորում է նրանով, որ հանուն Հայաստանի ազգային խնդիրների ԱՄՆ-ն հազիվ թե դեմ գնա Թուրքիայի տնտեսության մեջ հսկայական ներդրումներին: «Այս պահի դրությամբ ԱՄՆ-ն օգտագործում է Ցեղասպանության հարցը որպես Թուրքիայի հանդեպ ճնշում գործադրելու միջոց, եւ Հայաստանից ոչինչ կախված չէ»,-ասել է նա:






