AM
3 Մարտ 2010 - 14:37 AMT

Արթուր Բաղդասարյանն ընդունել է ՀԱՊԿ պատվիրակությանը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մարտի 3-ին ընդունել է ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի գործարար խորհրդի նախագահ, Ռուսաստանի դաշնության զինագործների միության փոխնախագահ Ալեքսանդր Նոզդրաչովի գլխավորած պատվիրակությանը:

Քննարկվել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ` ՀԱՊԿ շրջանակում ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: