AM
14 December 2001 - 19:42 AMT

«ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ» ՀԱՅ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԷՐ», ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

Հայ-թուրքական «Հաշտեցման հանձնոժողովից» դուրս գալու մասին հայ անդամների որոշումը «կանխատեսելի էր», – այսօր Երեւանում հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վահե Գաբրիելյանը: Պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին, Գաբրիելյանը հայտնել է, որ պաշտոնական Երեւանի կարծիքով, Հայաստանի եւ Թուրքիայի երկխոսությունը պետք է ընթանա պետական մակարդակով: Խոսանակը միաժամանակ նշեց, որ Հայաստանի իշխանությունները երբեք չեն խոչընդոտել, այլ, ընդհակառակը, ողջունել են հասարակական կազմակերպությունների մակարդակով հայ-թուրքական շփումները:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: