Հայ-թուրքական «Հաշտեցման հանձնաժողովի» հայ մասնակիցները հայտարարել են, որ հրաժարվում են նրա աշխատանքներին հետագա մասնակցությունից: Ինչպես այսօր “ՄԵԴԻԱՄԱՔՍին” են հայտնել Ամերիկայի Հայկական Համագումարում, այս մասին ասվում է դեկտեմբերի 11-ին «Հաշտեցման հանձնաժողովի» անդամներ Ալեքսանդր Արզումանյանի, Վան Կրիկորյանի, Դավիթ Հովհաննիսյանի եւ Անդրանիկ Միհրանյանի ստորագրված հայտարարության մեՀայտարարության մեջ ասվում է, որ նման որոշման պատճառ է դարձել Հանձնաժողովի թուրք անդամների միակողմանի դիմումը Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոն` 1948 թ-ի ցեղասպանության մասին ՄԱԿ-ի Կոնվենցիային 1915 թ-ի Հայոց ցեղասպանության համապատասխանության ուսումնասիրությունից հրաժարվելու պահանջով: Մինչդեռ Կենտրոնին դիմելու հարցը նախապես համաձայնեցվել էր Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից: «Մենք շարունակում ենք հավատալ, որ կա հայերի եւ թուրքերի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների լիակատար կարգավորման անհրաժեշտություն: Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների շփումները շարունակում են անհրաժեշտ լինել այդ նպատակներին հասնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: