ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆիլդը դեկտեմբերի 15-ին կարճ աշխատանքային այցով կժամանի Երեւան: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին են հայտնել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը, Դ. Ռամսֆիլդը կհանդիպի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Նոյեմբերի 23-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Օրդուեյը հայտարարել էր, որ մոտակա ամիսներին ԱՄՆ-ի եւ Հայաստանի զինված ուժերի միջեւ համագործակցությունը պետք է հատուկ ուշադրության արժանանա:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: