Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը այսօր հանդիպել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նորընտիր խոսնակ Սերգեյ Միրոնովի հետ: Դաշնության Խորհրդի նախագահի հետ Խաչատրյանը քննարկել է միջխորհրդայնական կապերի զարգացման հեռանկարները: Երեկ Ազգային Ժողովի նախագահը հանդիպել է Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավար` Ամենայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Երկրորդի հետ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: