AM
7 December 2001 - 19:03 AMT

ԹՈՒՐՔ ԿԱՆԱՅՔ ԱՅՍՕՐ ԱԿՑԻԱ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ ՏԱԲԱՏ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԱՇՏԱՊԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Այսօր Թուրքիայում պետական հիմնարկներում աշխատող կանայք մտադիր են մասնակցել բողոքի ակցիային ընդդեմ 1982 թվականին ընդունված օրենքի, որի համաձայն ծառայող կանայք իրենց աշխատատեղերում տաբատ կրելու իրավունք չունեն: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը վկայակոչելով «Ասոշեյթեդ պռեսին»` ակցիան կայանալու է հետեւյալում` կանայք աշխատանքի դուրս կգան տաբատներով: Տաբատ կրելու արգելքից բացի, Թուրքիայի պետական հիմնարկություններում գոյություն ունի նաեւ արգելք առանց թեւերի, մարմնի որոշ մասերը մերկացնող հագուստի, ինչպես նաեւ բաց կոշիկի վերաբերյալ: Թուրքիայի միացյալ կանանց կոմիտեի անդամ Սահեյլա Իսմանի կարծիքով` երկրի կանանց մեծամասնությունը առանց այդ էլ դատապարտված է կրելու փակ հագուստ, քանի որ պետական հիմնարկությունները հիմնականում չեն ջեռուցվում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: