AM
6 Մարտ 2010 - 08:18 AMT

ԼՂՀ նախագահն ու ՀՀ սփյուռքի նախարարը կարեւորլ են Արցախի դերը համայն հայության համախմբման գործում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պատվիրակությանը` գերատեսչության ղեկավար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպմանը քննարկվել է հայրենիք-սփյուռք կապերի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք կարեւորվել է Արցախի դերը համայն հայության համախմբման գործում:

Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում մեծ տեղ են հատկացնում հանրապետությունից դուրս բնակվող մեր հայրենակիցների հետ փոխհարաբերությունների զարգացմանը եւ Արցախի շենացմանը նրանց մասնակից դարձնելուն: Նախագահը բարձր է գնահատել սփյուռքի նախարարության դերը աշխարհասփյուռ հայության հետ կապերի ամրապնդման հարցում: