AM
7 December 2001 - 19:05 AMT

ԱՄԵՆԱՅԱՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀՈՎՎԱՊԵՏԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՖՐԱՆՍԻԱ

Երեկ սկսվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հովվապետական այցը Ֆրանսիա: Երկշաբաթյա այցի ընթացքում Ծայրագույն Պատրիարքը կհանդիպի Փարիզի, Մարսելի, Լիոնի, Վալանսի եւ մի շարք այլ քաղաքների հայկական համայնքների ներկայացուցիչների հետ: Վաղը Կաթողիկոսը հանդիսավոր պատարագ կմատուցի Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտչի հայկական եկեղեցում: Նույն օրը Հայ առաքելական եկեղեցու առաջնորդն ու կարդինալԺան-Մարի Լիրստիժեն կմասնակցեն եկեղեցական ժամերգությանը Փարիզի Աստվածամոր Տաճարում: Դեկտեմբերի 10-ին նախատեսվում է Գարեգին Երկրորոդի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի եւ Սենատի նախագահ Քրիստիան Փոնսլեի հետ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: