AM
9 Մարտ 2010 - 09:48 AMT

Դմիտրի Մեդվեդեւի այցը Հայաստան այս շաբաթ չի սպասվում

Այս շաբաթվա ընթացքում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցը Հայաստան չի ակնկալվում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել Կրմելի մամլո ծառայությունում: Միեւնույն ժամանակ, մամլո ծառայությունում չեն հերքել, եւ չեն հաստատել ՌԴ նախագահի Երեւան այցելելու հնարավորությունը:

Ավելի վաղ PanARMENIAN.Net-ին Մոսկվայում իրազեկ աղբյուրներից հայտնի էր դարձել, որ օրերս հնարավոր է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցը Հայաստան: Աղբյուրը նշել էր, որ ներկայումս ՌԴ նախագահը գտնվում է Սոչիում եւ նրա այցն Երեւան ավելի քան հավանական է` հավելելով, որ այցի ձեւաչափը դեռեւս հայտնի չէ: