AM
9 March 2010 - 12:05 AMT

«Բժիշկ Մահը» ժամանում է Հայաստան

Ջեկ Գեւորգյանը, որը հայտնի է որպես «Բժիշկ Մահ», ժամանում է Հայաստան: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել իրազեկ աղբյուրները, Ջեկ Գեւորգյանը այսօր` մարտի 9-ին կժամանի Երեւան:

Ջեկ Գեւորգյանը ամերիկացի բժիշկ է, էվտանազիայի ջագատով: Զբաղվելով բժշկությամբ, նա հանդես է գալիս էվտանազիայի օգտին այն դեպքերում, երբ հիվանդին արդեն հնարավոր չէ բժշկական օգնություն ցուցաբերել եւ որի տառապանքները ստիպում են նրան հրաժարվել հետագա կյանքից: 1989թ. նա մշակեց եւ կառուցեց այսպես կոչված «ինքնասպանության մեքենան» (մերսիտրոն), որը անալգետիկների եւ տոքսիկ դեղամիջոցների մահացու չափաքանակ է ներարկում հիվանդի արյան մեջ` այն հիվանդների համար, որոնք չեն կարող ինքնասպան լինել այլ մեթոդներով: 1990 թվականի հունիսի 4-ին, օգտագործելով մերսիտրոնը, ինքնասպան եղավ առաջին հիվանդը, որը տառապում է Ալցգեյմերի հիվանդությամբ: Ընդհանուր առմամբ, 1990-98թթ. մերսիտրոնից օգտվեց շուրջ 130 մարդ: Գեւորգյանի գաղափարները վճռականապես դատապարտեցին ԱՄՆ բժիշկների հանրությունն ու իշխանությունները: 1991թ. Կեւորկյանին զրկեցին բժշկությամբ զբաղվելու իրավունքից: Հետագայում նա 4 անգամ կանգնել է դատարանի առաջեւ, սակայն արդարացվել է վկաների ցուցմունքների պատճառով: 1999թ, մարտին Գեւորգյանին մեղադրեցին երկրորդ աստիճանի սպանության մեջ: Դատարանի որոշմամբ Կեւորկյանը դատապարտվեց 10-25 տարվա ազատազրկման Միչիգան նահանգի ուղղիչ հաստատությունում: 2007թ. հունիսի 1-ին նա պայմանական ազատվեց լավ վարքի համար: 79-ամյա Գեւորգայնը ժամկետից 2 տարի շուտ ազատ արձակվեց: