AM
10 March 2010 - 11:43 AMT

Աշխարհահռչակ կինոգործիչ Տոնինո Գուերան պարգեւատրվել է Պատվո շքանշանով

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի, համաշխարհային կինոարվեստում ունեցած ծանրակշիռ վաստակի համար եւ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ աշխարհահռչակ կինոգործիչ Տոնինո Գուերան պարգեւատրվել է Պատվո շքանշանով, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը։

Տոնինո Գուերան ծնվել է 1920 թվականի մարտի 16-ին Սանտակրանջելո դի Ռոմանիայում (Իտալիա)։ Գուերան հայտնի է որպես բանաստեղծ, գրող, սցենարիստ։ Հեղինակ է հանրահայտ ռեժիսորներ Ֆեդերիկո Ֆելինիի, Միքելանջելո Անտոնիոնիի, Անդրեյ Տարկովսկու, Լուկինո Վիսկոնտիի, Ֆռանչեսկո Ռոզիի, Թեո Անգելոպուլոսի ֆիլմերի սցենարների։