AM
5 December 2001 - 18:32 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ

Հայաստանի Ազգային ժողովի պաշտոնական պատվիրակությունը, խոսնակ Արմեն Խաչատրյանի ղեկավարությամբ, այսօր պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա: Այցի ընթացքում կկայանան հանդիպումներ Պետական դումայի ղեկավարության, մի շարք խմբակցությունների ու պատգամավորական խմբերի հետ: Նախատեսվում է նաեւ հանդիպում Ռուսական ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսի Երկրորդի հետ: Հայկական պատվիրակության անդամները կմասնակցեն Մոսկվայի լեզվաբանական համալսարանում հայագիտական ամբիոնի բացման արարողությանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: