AM
11 March 2010 - 13:13 AMT

Բեռլինում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին «Մոխիրն ու փյունիկը» փաստավավերագրական ֆիլմը

Հայոց ցեղասպանությանը նվիրված «Մոխիրն ու փյունիկը» փաստավավերագրական ֆիլմը ցուցադրվել է Բեռլինի «Գերմանիայի պատմական թանգարանի» կինոդահլիճում։

Ֆիլմը նկարահանվել է հայտնի հրապարակախոս եւ գիտնական Յոհաննես Լեփսիուսի 150-ամյակի առթիվ Հայաստանում, Թուրքիայում եւ Սիրիայում «Blankfilm» ընկերության կողմից Գերմանական հանրապետական մշակութային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ցուցադրությանը ներկա են եղել Գերմանիայի քաղաքական գործիչներ, դիվանագիտական որպուսի եւ գերմանահայ համայնքի ներկայացուցիչներ: Ցուցադրմանը հաջորդել են ԳԴՀ-ում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանի եւ ֆիլմի ռեժիսոր Սոլախանի ելույթները։