2002 թվականի հունվարին ղարաբաղյան խնդիրը կդառնա Եվրախորհրդի քաղաքական կոմիտեի քննարկման առարկան: Կոմիտեի նիստում կընտրվի ղարաբաղյան կարգավորման հարցի վերաբերյալ զեկուցող, որի կարգավիճակը հավասարազոր կլինի Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակին: 2002 թվականի գարնանը Հայաստան, Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ կայցելի ԵԱՀԿ առաքելությունը, որի անդամները կուսումնասիրեն ստեղծված իրավիճակը` ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հաշվետվությունը կազմելու համար: Ենթադրվում է, որ հաշվետվության վերջնական տարբերակը պատրաստ կլինի զեկուցողին ընտրելուց վեց ամիս անց:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: