Անհրաժեշտության դեպքում Թուրքիան պատրաստ է կրկին բժշկական օգնություն ցուցաբերել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Բաքվում այցով գտնվող Թուրքիայի առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը: Ընդ որում թուրք նախարարը նշել է, որ նրան հայտնի չեն Ադրբեջանի նախագահի ներկայիս առողջական վիճակի մանրամասները, չնայած, որ նա երկու օր առաջ է հանդիպել Հեյդար Ալիեւի հետ: Հիշեցնենք, որ մայիսի առաջին կեսին առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով Ադրբեջանի նախագահը բուժօգնություն է ստացել Անկարայի «Գյուլհանե» ռազմաբժշկական ակադեմիայում: