AM
3 December 2001 - 18:20 AMT

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՆՍԿԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ ԵԱՀԿ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ 2,5 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ

ԵԱՀԿ գալիք տարվա բյուջեի նախագծում, որը կհաստատվի Բուխարեստում այսօր սկսված ԵԱՀԿ Նախարարների Կոմիտեի նիստում, նշվում է Մինսկի կոնֆերանսի ֆինանսավորման չափը: Ինչպես հայտնի է, կոնֆերանսի նախապատրաստման շրջանակներում գործում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Մինսկի խումբը: Այդ նպատակների համար առաջարկվում է տրամադրել երկու միլիոն 561 հազար եվրո: 2001 թվականին Մինսկի կոնֆերանսի նախապատրաստման համար տրամադրված է եղել երկու միլիոն 408 հազար եվրո:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: