Փլուզվում է 14-րդ դարի Սբ Գեւորգ հայկական եկեղեցին: Եկեղեցին վաղուց է համարվում վթարային եւ պիտանի չէ պատարագներ մատուցելու համար: Ճիշտ է, շուրջ չորս տարի առաջ հայր Երեմիան (Հ.Այվազովսկու գերեզմանի մոտ գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու քահանան) փորձել է կազմակերել այդ եկեղեցու վերականգնումը: Նա ասում էր, որ դա միանգամայն հնարավոր է, սակայն պետք էր ստեղծել եւ հաստատել նախագիծ, ինչը եւ բավականին թանկ արժէ, եւ դժվար բազում բյուրոկրատական խոչընդոտների պատճառով:
Հայ համայնքի ներկայացուցիչներն այն ժամանակ ուղղակի մաքրեցին եկեղեցու մերձակա տարածքը, սակայն երկաթե դուռը փակ մնաց: Վերջերս դուռն անհետացավ: Այժմ եկեղեցին բաց է: Ներսից այն սարսափելի վիճակում է: Իրականում վայրը շատ գեղեցիկ է եւ շենքն է գեղեցիկ: Եթե այն վերականգնել եւ մարքություն պահպանել, ապա այդ վայրը կարող է դառնալ Թեոդոսիայի ամենաճանաչված զբոսաշրջային վայրերից մեկը, հաղորդում է kafa-info.com.ua-ն: