AM
3 December 2001 - 18:28 AMT

ԼՂՀ-ում ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՄԱՐԴԱՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը բանակցություներ է վարում միջազգային կազմակերպությունների հետ` երկրում մարդահամարի անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, ԼՂՀ-ի 2002 թվականի պետբյուջեում մարդահամարի անցկացման համար ֆինանսավորում նախատեսված չէ: Վերջին անգամ Լեռնային Ղարաբաղում մարդահամար անց է կացվել 1989 թվականին: ԼՂՀ Պետական վիճակագրության եւ վերլուծության վարչության տվյալներով, այսօր երկրում բնակվում են մոտ 144 հազար մարդ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: