AM
15 Մարտ 2010 - 09:11 AMT

Հովիկ Աբրահամյան. Թուրքիայի ղեկավարությանը պետք չէ լուրջ վերաբերվել

Թուրքիայի ղեկավարությանը, որը ստորագրում է մի փաստաթղթի տակ, հետո անում է այդ փաստաթղթղին հակասող հայտարարություններ, պետք չէ լուրջ վերաբերվել: Այդ մասին լրագորղներին հայտնել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքերով, նման գործողությունները ցույց են տալիս, որ Թուրքիայի ղեկավարությունը չի հարգում ոչ պայմանավորվածությունները, ոչ իրեն: «Ինչ վերաբերվում է Արձանագրությունների վավերացմանը, ապա կրկնում եմ, մենք քննարկել ենք այս հարցը կոալիցիայի գործընկերների հետ եւ մնում ենք նախկին դիրքերում. քանի դեռ Թուրքիան չի վավերացրել Արձանագրությունները, հայկական խորհրդարանը ոչինչ չի անելու»,- ասել է Աբրահամյանը:

Իր հերթին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ Թուրքիան ինքն է փակել հայ-թուրքական սահմանը, ինքն էլ պետք է բացի: «Եթե Անկարան չի ցանկանում դա անել, Հայաստանին դա պետք չէ: Մենք ողջ աշխարհին ցույց ենք տվել մեր բարի կամքը, հիմա հերթը Թուրքիայինն է»,- ասել է Ծառուկյանը, հաղորդում է PanARMENIAN.Net-ի խորհրդարանական թղթակիցը: