AM
3 December 2001 - 18:24 AMT

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՎՈՐՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ

Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր ուժերը միավորվում են սահմանադրական բարեփոխումների ընդհանուր նախագծի շուրջ: «Արմինֆո» գործակալության տեղեկություններով, կոմունիստները մտադիր են հետ կանչել սահմանադրական բարեփոխումների իրենց առաջարկած տարբերակը եւ միավորվել ուղղումների փաթեթի հեղինակներին, որոնք ներկայացնում են չորս քաղաքական ուժեր` Ազգային-ժողովրդավարական կուսակցությունը, Ազգային-ժողովրդավարական միությունը, «Հանրապետություն» կուսակցությունը եւ «Սահմանադրական իրավունք» Միությունը: «Ընդդիմադիր» նախագծի վերջնական տարբերակը մոտ ժամանակներս կներկայացվի սահմանադրական բարեփոխումների ժամանակավոր խորհրդարանական հանձնախողովի քննարկմանը: Հայտնի է, որ Ազգային-ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Արշակ Սադոյանը նույնպես պատրաստ է միանալ ուղղումների «ընդդիմադիր» միասնական տարբերակին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: