AM
3 December 2001 - 18:29 AMT

ԵԱՀԿ ԱՆԴԱՄ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ

Այսօր Բուխարեստում իր աշխատանքն է սկսել ԵԱՀԿ անդամ-պետությունների Նախարարների կոմիտեի նիստը: Նիստում Հայաստանը ներկայացնում է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանը: Սպասվում է, որ այլ հարցերի հետ մեկտեղ Նախարարների կոմիտեն կքննարկի նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրադրությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Կոմիտեին կներկայացնեն մեկ տարվա կատարած աշխատանքների հաշվետվություն: Բացառված չէ, որ նիստի մասնակիցները կընդունեն հայտարարություն` Կովկասում տարածաշրջանային հակամարտությունների վերաբերյալ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: