Մեկնաբանելով, ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների վեհաժողովի շրջանակներում, Ռոբերտ Քոչարյանի, Հեյդար Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունները, Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ նախագահների հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Գաբրիելյանը չի ճշտել, թե ինչպե՞ս կարող է ձեռք բերված համաձայնագիրն ազդել բանակցությունների ընթացքին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: