AM
1 December 2001 - 17:12 AMT

ՆՈՐ ՏԱՐՎԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՔ ԿՀԱՅՏԱՐԱՐԵՆ ԻՐԵՆՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

2002 թվականի հունվարի մեկից Հայաստանում կգործի բարձրաստիճան պաշտոնատար անձանց եկամուտների եւ ունեցվածքի մասին հայտարարելու վերաբերյալ օրենքը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարագրերը պետք է ներկայացվեն պետեկամուտների նախարարություն մինչեւ 2002 թվականի փետրվարի մեկը: Այդ տեղեկատվությունը հանրագումարի կբերվի եւ մամուլում կհրապարակվի մինչեւ ապրիլ: Նախնական հաշվարկներով, հայտարարագրեր պետք է ներկայացնեն Հայաստանի մոտավորապես երեք հազար պաշտոնատար անձիք: Այդ ցուցակում են` նախագահը, խորհրդարանի պատգամավորները, կառավարության անդամները, դատավորները, բարձրաստիճան պետծառայողները:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: