AM
18 March 2010 - 11:43 AMT

Ապրիլի 1-ից կգործի ԱՄՆ ոչ ներգաղթային արտոնագրերի դիմումի նոր ձեւ

Ընթացիկ տարվա ապրիլի 1-ից ԱՄՆդեսպանատունը ոչ ներգաղթային արտոնագրերիհամարդիմողանձանցից պահանջելու էներկայացնելարտոնագրի դիմումինորձեւ, տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
ԱՄՆպետդեպարտամենտի հյուպատոսականգործերիգրասենյակը ներդրել է արտոնագրի դիմումի նոր ձեւ, մուտքի ոչ ներգաղթային արտոնագրի դիմումի ինտերնետ տարբերակ, ձեւ DS-160, որը փոխարինում է ներկայումս օգտագործվող, արտոնագրի դիմումի երեք ձեւաթղթեր ընդգրկող էլեկտրոնային դիմումը:

Ելնելով այնհանգամանքից, որ ամբողջ աշխարհում աճում է ԱՄՆ մուտքի արտոնագրերի պահանջարկը, հյուպատոսական գործերի գրասենյակը շարունակում է օգտագործել նոր տեխնոլոգիաներ, արտոնագրերի դիմումների գործընթացի արդյունավետությունն ու ճշգրտությունը բարելավելու համար: Ոչներգաղթային արտոնագրերի DS-160 ձեւը իր առավելություններով կոչված է բարձրացնելու դրանց համար դիմող անձանց մատուցվող ծառայությունների որակը:

Արտոնագրերի դիմում ներկայացնողներըկշարունակենլրացնել դիմումները առցանց (on-line) տարբերակով, ինչպես նախկինում, էլեկտրոնային դիմումի համար: Այժմ մենք ապահովում ենք հարցերի թարթող թարգմանություններ (հնարավոր է տեսնել համակարգչի մկնիկի կուրսորը պահելով անգլերեն լեզվով համապատասխան հարցի կամ տեքստի վրա)` տարածված մի շարք լեզուներով, սակայն դիմումը պետք է լրացնել անգլերեն լեզվով: Նոր տարբերակով դիմում ներկայացնողը պետք է արտոնագրի համար նախատեսված լուսանկարը ներբեռնի եւ դիմումը ուղարկի ինտերնետի միջոցով: DS-160 ձեւը լրացնելուց հետո արտոնագրի դիմում ներկայացնող անձը պետք է տպի դիմումի լրացումը հաստատող էջը, որը նշանակված հարցազրույցի օրը պետք է բերել դեսպանատուն:

Հայաստանում ԱՄՆմուտքի արտոնագրիհամարդիմելու մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հասցեում http://armenia.usembassy.gov/visas.html :