AM
18 March 2010 - 12:34 AMT

Կհրատարակվի «Սփյուռք» տարեգիրք» պարբերականը

Կառավարությունն այսօր հավանություն էտվել «Սփյուռք»տարեգիրք» պարբերականիհրատարակմանեւ «Ուսումնական եւ հանրամատչելի գրականության հավաքում եւ առաքումհամայնքներ» ծրագրերին, տեղեկացնում է կառավարության մամլո ծառայությունը:

Ակնկալվում է, որ պարբերականը կնպաստի Հայրենիք – Սփյուռքկապերի ամրապնդմանը, Սփյուռքի հայ համայնքների ակտիվացմանը, իսկ ծրագրով նախատեսվում է ապահովել ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին ուսումնական գրականության հավաքում եւ առաքում Սփյուռքի հայկական համայնքներ, հայկական այլ կառույցներ: