Հնագետները Թուրքիայի հարավ-արեւելքում նկատել են հնագույն տաճարի ավերակներ, որի տարիքը կազմում է 12 000 տարի: Մասնագետների կարծիքով, այդ տաճարը ամենահինն է նրանցից, որոնց մասնիկները հասել են մինչեւ մեր օրեր: Առաջին անգամ տարածաշրջանը, որտեղ նկատվել են ավերակները, գիտնականներին հետաքրքել է դեռ 1986-ին, երբ տաճարի շրջակայքւոմ ֆերմերները գտել են մի քանի հնագույն արձանիկներ: Դրանից հետո հնագետները նկատել են տարբեր կենդանիների պատկերներով սալիկներ, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
Այժմ թուրք հետազոտողները նշում են, որ հնագույն տաճարի ավերակների մոտ գտել են անգլուխ մարդկանց անսովոր քանդակներ: Հետազոտողների կարծիքով, այս գտածոները պատկանում են նեոլիթի ժամանակաշրջանին, երբ մարդկանց հավատալիքները շատ դեպքերում հեթանոսական արմատներ ունեին եւ ակտիվորեն կիրառվում էր զոհաբերությունը: Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունում ասում են, որ տարածաշրջանում պեղումները պարբերաբար տեղի են ունենում 1955-ից սկսած, սակայն գիտության համար էական բացահայտումներ ի հայտ են եկել 2005-ին, գրում է Analitika.at.ru-ն:
Ոմանք կարծում են, որ դա ծիսակարգերի իրականացման տեղ է եղել` կապված բերքատվության պաշտամունքի հետ, իսկ յուրաքանչյուր շրջանի կենտրոնում գտնվող երկու բարձ քարերը խորհրդանշում են տղամարդում եւ կնոջը: Այս տեսությունն օգտագործում է Ուրֆա քաղաքի մոտ գտնվող զբոսաշրջության գործակալությունը: «Այցելեք Դրախտի այգի, հանդիպեք Ադամ եւ Եվայի հետ»,- ազդարարում է գովազդային թերթիկը: Գոբեկլի-Տեպե տեղանքը համընկնում է աստվածաշնչյան Եդեմի հետ: Edem բառը շումերական է եւ նշանակում է «հարթավայր»:
Ուրֆա, Ուրխա, Օրֆա, հնում` Էդեսսա, քաղաք է պատմական Հայաստանում (ժամանակակից Թուրքիա): Դեռ 19-րդ դարի սկզբին Ուրֆայում եղել են հայերի շուրջ 2000 տներ, առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին հայ բնակիչների թիվը հասել է 35 հազարի: