AM
19 March 2010 - 10:05 AMT

Կքննարկվեն ուսման դժվարություններ ունեցող անձանց կրթության կազմակերպման իրավական խնդիրները

Մարտի 23-ին կկայանա«Ուսման դժվարություններ ունեցող անձանց համար նախնական մասնագիտական կրթություն կազմակերպելու իրավական հիմքերը եւ անհրաժեշտ գործողությունները» ուսումնասիրությանը նվիրված կլոր սեղան-քննարկում:

Նախաձեռնությունն իրականացրել են «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները: Ուսումնասիրության նպատակն է դիտարկել մտավոր զարգացման խնդիրներ ունեցող անձանց նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ստանալու օրենսդրական հնարավորությունները եւ խոչնդոտները:

Հրավիրված կլոր սեղանինՀՀ ԿԳՆ, Կրթության ազգային ինստիտուտի ներկայացուցիչները, հատուկ եւ ներառական դպրոցների, արհեստագործական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների տնօրենները հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ կքննարկեն խնդրի լուծմանն ուղղված գործողությունները, ոլորտի բարելավմանն ուղղված առաջարկությունները: