Հայաստանի Պետական եկամուտների նախարարությունը հայտնաբերել է ադամանդների մշակման ընդհատակյա ձեռնարկություն: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, ձեռնարկությունը պատկանում էր Նոր Հաճն քաղաքի բնակիչ Սուրեն Սահակյանին: Բռնագրավվել է արտադրանքի 250 պատրաստի նմուշ եւ նույնքան չմշակված ադամանդ: Նշենք, որ Նոր Հաճնում է գտնվում Հայաստանում ադամանդների մշակման ամենախոշոր «Շողակն» ձեռնարկությունը, որը իսրայելացի ձեռներեց Լեւ Լեւայեւի սեփականությունն է:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: