Վալերի Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանը 2010 թվականի հոկտեմբերի 7-8-ը գիտաժողով է անցկացնելու ‘Հայ հասարակական-քաղաքական միտքը 20-րդ դարավերջին-21-րդ դարասկզբին’ թեմայով: ՀՀ գիտության եւ կրթության նախարարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ գիտաժողովին կարող են մասնակցել գիտնականներ, վերլուծաբաններ, գիտության եւ կրթության գործի կազմակերպիչներ, հասարակական եւ գիտական հիմնադրամների ներկայացուցիչներ, փորձագետներ:
Գիտաժողովին մասնակցելու հայտը, զեկուցման կամ ելույթի թեման եւ թեզերն ուղարկելու մասին եւ այլ մանրամասներ ներկայացված են նախարարության պաշտոնական կայքում: