AM
29 November 2001 - 19:49 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՐՀՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ ՎԱՂԸ ՉԿԱՅԱՑԱԾ ԿՃԱՆԱՉՎԻ

Վաղը սպառվում է Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի սեփականաշնորհման մրցույթին հայտեր ներկայացնելու ժամկետը: Այսպիսով, արդեն բավարար համոզվածությամբ կարելի է պնդել, որ մրցույթը այս անգամ եւս չկայացած կճանաչվի հայտերի բացակայության պատճառով: Ինչպես հայտնի է, ռուսական «ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը հրաժարվել է Հայաստանի բաշխիչ ցանցերի ձեռքբերումից` նախապատվություն տալով հավատարմագրային կառավարման սկզբունքով շահագործման տարբերակին: Էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանի խոսքերով` կառավարությունը դեռեւս չի սկսել բաշխիչ ցանցերը հավատարմագրային կառավարման փոխանցելու հնարավորության մասին բանակցությունները:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: