AM
29 November 2001 - 18:59 AMT

ԱՅՍՕՐ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ, ԵՎՐԱՍԻԱՅՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՄՆ-Ի ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՌՈՒԴՈԼՖ ՓԵՐԻՆԱՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԹԲԻԼԻՍԻ ՈՒ ՍՈՒԽՈՒՄԻ

Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Փերինան, որը միաժամանակ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչն է Եվրասիայում հակամարտությունների վերաբերյալ բանակցուցյուններում, այսօր այցելել է Թբիլիսի ու Սուխումի: Կարճատեւ այցի ընթացքում դիվանագետը մտադիր է Վրաստանի ղեկավարության հետ քննարկել Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը եւ ծանոթանալ պաշտոնական Թբիլիսիի մոտեցումներին տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: