Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ Գյումրիի թիվ 30 միջնակարգ դպրոցում կնշվի Ջրի համաշխարհային օրը:
Կցուցադրվի Գեղարքունիքի մարզի Նորատուսի էկո-ակումբի սաների նկարահանած «Ջրի ճամփան» 20 րոպե տեւողությամբ ֆիլմը, որին կհաջորդեն բնապահպանական` մասնավորապես ջրի հիմնախնդիրներին առնչվող քննարկումներ:
Միջոցառման ավարտին ջրի խնայողության ամենաօպտիմալ տարբերակի մրցույթ կանցկացվի, որի հաղթողները կպարգեւատրվեն: