AM
29 November 2001 - 18:55 AMT

ԱԼԻԵՎԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ՄՍԿՎԱՅԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՎ, ՈՐ ԱՅՆ ԿԱՐՈՂ Է ՊՐՈԲԼԵՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ, ԵԹԵ ԿՐԵՄԼԸ ՉԴԱԴԱՐԵՑՆԻ ՃՆՇԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Մեկնաբանելով Հեյդար Ալիեւի ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժովին մասնակցելու նպատակով Մոսկվա կատարած այցը` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային բաժնի վարիչ Ռուստամ Մամեդովը հայտարարել է, որ «Ադրբեջանի ու Ռուսաստանի երկկողմ հարաբերություններում առկա են լուրջ պրոբլեմներ»: Նրա խոսքերով, յուրաքանչյուր նման այցից հետո նկատվում է որոշակի ջերմացում: Մամեդովը հույս է հայտնել, որ այս անգամ եւս կողմերը կարող են առաջընթացի հասնել առկա պրոբլեմների լուծման մեջ: Ալիեւի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը սպառնացել է Կրեմլին` հայտարարելով, որ «եթե Ռուսաստանը հետագայում նույնպես ճնշի Ադրբեջանին, ապա այն կարող է լուրջ պրոբլեմներ ունենալ տարածաշրջանում»: «Ռուսաստանը պետք է բարյացակամություն ցուցաբերի Ադրբեջանի հանդեպ»,- հայտարարել է Ռուստամ Մամեդովը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: