AM
22 March 2010 - 08:10 AMT

Մայր Աթոռ սբ. Էջմիածնում կայացել է ՀԵՀԵԿ Հայաստանի տարածաշրջանային պատգամավորական ժողովը

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, գումարվեց Գարեգին II Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանու ներքո գործող Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական կազմակերպության /ՀԵՀԵԿ/ Հայաստանի տարածաշրջանային պատգամավորական ժողովը, որին մասնակցում էինՀայառաքելական եկեղեցու ՀայաստանիեւԱրցախի թեմերի եկեղեցասեր երիտասարդացմիությունների ներկայացուցիչները եւ ատենապետերը: Ժողովը գլխավորում էր ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ, ՀԵՀԵԿ ղեկավար Տ. Հովնան արք. Տերտերյանը: Ներկա էին նաեւ ՀԵՀԵԿ ատենապետ Կարեն Պետրոսյանն ու ՀԵՀԵԿ հոգեւոր պատասխանատու Տ. Սեդրակ քհն. Ազնավուրյանը:

Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգը, Տ. Հովնան արք. Տերտերյանը ներկաներին փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնության ու բարեմաղթանքի խոսքերը: Այնուհետեւ յուրաքանչյուր թեմի ներկայացուցիչ զեկուցեց կատարած աշխատանքների մասին, ինչպես նաեւ խոսեց կատարելիք ծրագրերի մասին: Հընթաց քննարկվեցին մի շարք կարեւոր հարցեր. մասնավորաբար` որոշվեց հաջորդ պատգամավորական ժողովը գումարել 2011 թվականի հուլիսի 8-10-ը: Նաեւ որոշվեց, որ ամեն ամիս Հայաստանի տարբեր թեմերում պետք է տեղի ունենա ՀԵՀԵԿ Հայաստանի տարածաշրջանային ժողով, որին մասնակցելու են եկեղեցասեր երիտասարդաց միությունների ատենապետերը` միջթեմական համագործակցությունը զարգացնելու եւ աշխուժացնելու նպատակով:

Քննարկվեցին նաեւՀԵՀԵԿԿանոնադրությանը վերաբերող հարցեր: Գանձասարի վանքի 770-ամյակի առիթով որոշվեց այս տարի կազմակերպել ուխտագնացություն դեպի Գանձասար, որն էլ առիթ կհանդիսանա ժողով գումարելու Գանձասարում: