AM
28 November 2001 - 16:52 AMT

ՎԻԼԱՅԱԹ ԳՈՒԼԻԵՎԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՇԱՏ ԲԱՆ Է ԿԱԽՎԱԾ

«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մոսկովյան հանդիպումից շատ բան է կախված»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Վիլայաթ Գուլիեւը: Մեկնաբանելով հայաստանյան որոշ քաղաքական գործիչների հայտարարությունները այդ բանակցությունների անիմաստ լինելու վերաբերյալ` Գուլիեւը գնահատել է դրանք որպես «չափազանց սխալ դիրքորոշում»: «Ի՞նչ հույսեր ունի Հայաստանը, եթե չշարունակի բանակցությունները»,- ասել է նա:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: