Հայաստանում կյանքի միջին տեւողությունը կազմում է այսօր 74,7 տարի: Ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին վկայում են ԱՄԿ փորձագետների կողմից պատրաստված «Առողջապահությունը անցումային շրջանում» Հայաստանին վերաբերող հաշվետվության տվյալները: Դրանց համաձայն` 90-ական թվականների կեսերին հանրապետությունում դիտվում էր կյանքի միջին տեւողության անկում, ինչը պայմանավորված էր սրտանոթային ու ուռուցքային հիվանդությունների, ինչպես նաեւ շաքարախտի եւ այլ ծանր հիվանդությունների աճով: Սակայն, սկսած 1999 թվականից նկատվում է հակառակ գործընթաց:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: