AM
22 March 2010 - 11:39 AMT

Մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այն ողջ աշխարհում համախմբում է մարդկանց ընդդեմ Տուբերկուլոզի, որն ամեն տարի շարունակում է միլիոնավոր մարդկանց կյանք խլել:

ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի ազգային ծրագիրը», Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, «Բժիշկներ առանց սահմանների» եւ Վորլդ Վիժն Հայաստան հասարակական կազմակերպությունները անց կացնելու են մի շարք միջոցառումներ` ուղղված հասարակության իրազեկության բարձրացմանը:

Մի քանի ԲՈՒՀ-երու օրվան նվիրված եւ հասարակույթան իրազեկմանն ուղղված միջոցառումներ են իրականցվելու, Երեւանի Սիրահարների այգում էլ կայանալու է «Ռեինկարնացիա» խմբի բացօթյա համերգը:

Այս տարի ողջ աշխարհում Տուբերկուլոզի դեմ պայքարն ընթանում է «Նոր մոտեցումներ տուբերկուլոզի դեմ պայքարում» կարգախոսի ներքո: Չնայած, որ տուբերկուլոզը բուժելի է, այն հարաճուն կերպով սպառնում է միլիոնավոր մարդկանց առողջությանը, տնտեսական եւ սոցիալական բարեկեցությանը: Ամեն տարի աշխարհում գրանցվում է տուբերկուլոզի մոտ 9 մլն նոր դեպք, եւ 2 մլն մարդ մահանում է այս հիվանդությունից: Տուբերկուլոզը վարակիչ հիվանդություններից մահվան հիմնական պատճառն է ողջ աշխարհում: Այն լուրջ հանրային առողջապահական խնդիր է նաեւ Հայաստանում: Տուբեկուլոզի տարեկան հիվանդացությունը կազմում է մոտ 46 նոր դեպք 100 հազար բնակչի հաշվով: Տուբերկուլոզը 87% դեպքերում ախտահարում է 15-55 տարեկան աշխատունակ տարիքի մարդկանց, ներառյալ 30%-ը, որը բաժին է ընկնում մինչեւ 24 տարեկան տարիքային խմբին: Ի դեպ, տուբերկուլոզի բուժումը Հայաստանում անվճար է: