AM
28 November 2001 - 16:51 AMT

ԱԴՐԴԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ԵՎՐՈՊԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՍՏԻՊԵԼ ԲԱՔՎԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐ ՀԱՍՏԱՏԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ

Ադրբեջանը չի հանդուրժի որեւէ ճնշում դրսից` ուղղված Հայաստանի հետ տնտեսական համագործակցություն հաստատելուն: Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, այդ մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը` մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդագրությունները այն մասին, որ եվրոպական կազմակերպությունները մտադիր են համոզել Բաքվին համագործակցել Երեւանի հետ: Անդրադառնալով դեկտեմբերի 3-ից 4-ը կայանալիք ԱՊՀ երկրների ԱԳՆ ղեկավարների նիստին` Գուլիեւը ասել է, որ չի սպասում որեւէ արմատական փոփոխություններ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: