AM
23 March 2010 - 09:13 AMT

Հայաստանի պետեկամուտների կոմիտեի շենքի մոտ կինոլոգներ են ժամանել

Հայաստանի պետեկամուտների կոմիտեի շենքի մոտ են հավաքվել ոստիկանության, Փրկարար ծառայության աշխատակիցներ, ինչպես նաեւ հատուկ վարժեցրած շներով մասնագետներ` կինոլոգներ: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը իրադարձությունների վայրից, շենքի մոտ հերթապահում են նաեւ հրշեջ մեքենաներ: Ոստիկանության աշխատակիցները փակում են հարակից փողոցները:

Ինչպես արդեն հաղորդվել է, տեղեկություն է ստացվել այն մասին, որ կոմիտեի շենքում ռումբ է տեղադրված: Կոմիտեի աշխատակիցներին առաջարկվել է լքել շենքը, քանի որ պայթյունի վտանգ կա: