«Խաչիկ Պապիկյան»հիմնադրամի հայկական երգի մրցույթի առաջին ընտրական փուլին, որ տեղի է ունեցել Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսարանի «Կիլիկիա»Թանգարանիսրահում, մասնակցել են 16-30 տարեկան 35 անձինք:
Երգի մրցույթի մասնակիցները նախ կատարել են ժյուրիի ընտրած վեց երգերից («Կիլիկիա», «Երազ իմ երկիր հայրենի», «Բարի արագիլ», «Դաժան կռվում», «Այնպէս անփույթ», «Ծիծեռնակ») մեկը, ապա իրենց ազատ ընտրությամբ` եւս մեկը:
Ժյուրին կազմված է տարբեր մասնագետներից` Կոմիտասարք. Օհանյան, Հարություն Ֆազլյան, Նորա Սալմանյան, Զիատ Պութրոս ու Մակարվրդ. Աշգարյան:
Հայկական երգի մրցույթի երկրորդ նախընտրական փուլը կայանալու է ապրիլի 11-ին:
Հայկական երգի մրցույթը հայոց լեզվի ու գրականության եւ հայոց պատմութեան ու կրոնի մրցույթների հետ մեկտեղ միտված են հայ երիտասարդների իմացությունները զարգացմանը, հայկական մշակույթի հանդեպ հետաքրքրոությունն ակտիվացնելուն: Նշված մրցույթների հաղթողները լինելու են 15, որոնք բացի դրամական պարգեւի արժանանալուց նաեւ կլինեն իրենց պատվին կազմակերպվելիք երեկոյի պատվավոր հյուրերը: