AM
27 November 2001 - 19:21 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱԼԻՔ ՏԱՐՎԱ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԻ «ԿՈՎԿԱՍ» ԼԱՍՏԱՆԱՎԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հայաստանի 2002 թվականի բյուջեում նախատեսված չի «Կովկաս» լաստանավային փոխադրման ուղու առափնյա շինարարության ֆինանսավորումը: Ինչպես տեղեկացնում է «Արկա» գործակալությունը, տրանսպորտի եւ կապի նախարարությունը ներկայացրել է մեկ միլիարդ դրամի հայտ (1 միլիոն 700 հազար դոլար), «որը բյուջեի ձեւավորման ժամանակ հաշվի չի առնվել»: Նախարար Անդրանիկ Մանուկյանի խոսքերով` նախագծի ֆինանսավորման մեջ հայկական կողմի բաժինը կազմում է երեքուկես միլիոն դոլար: Նա տեղեկացրեց, քանզի Ռուսաստանը ֆինանսավորում է աշխատանքները Հայաստանի հետ հավասար, ապա 2002 թվականի այդ շինարարական աշխատանքներին Ռուսաստանի բյուջեում նախատեսված է 1 միլիոն 700 հազար դոլար, «իսկ մնացած միջոցները պլանավորված է ներգրավել մասնավոր ներդրումներից»: Նախարարն ընդգծեց, որ «Պոտի-նավահանգիստ «Կովկաս» ջրային ուղու շահագործումը թույլ կտա կրճատել Ռուսաստանից Հայաստան բեռների տեղափոխման արժեքը` միջինում 30 տոկոսով»: Նա տեղեկացրեց, որ բյուջետային ֆինանսավորման բացակայության պայմաններում նախարարությունը բանակցություններ է վարում մասնավոր կապիտալի ներգրավման համար: Մանուկյանի խոսքերով` Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը երկու լաստանավերի ձեռքբերման համար պատրաստ է տրամադրել 12 միլիոն դոլար:
Նշենք, որ Կովկաս եւ Պոտի նավահանգիստների միջեւ երկաթուղային անցատեղի վերականգնման նախագծի ընդհանուր արժողությունը կազմում է 19 միլիոն դոլար: Մասնագետների գնահատմամբ, նախագծի շահավետությունը, մեկ տարում 600 հազար տոննա բեռնապտույտի դեպքում, կազմում է 15-25 տոկոս: Պլանավորվում է, որ այն բեռների ծավալը, որոնք պետք է տեղափոխվեն ջրային ուղիով կկազմի 2 միլիոն տոննա` ամեն տարի:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: