Մարտի 25-ին Երեւանում կմեկնրակի ,Սոցիալիստական մոտեցումներ Հայաստանի մարտահրավերներին. գլոբալ հեռանկարներ-տեղական իրողություններե թեմայով երկօրյա խորհրդաժողովը: Խորհրդաժողովի կազմակերպիչը ՀՅ Դաշնակցությունն է:
Ինչպես ասվում է ՀՅԴ հաղորդագրության մեջ, խորհրդաժողովը համակողմանիորենկքննարկի եւկվերլուծի ժամանակակիցսոցիալիզմի գաղափարական եւգործնականդրսեւորումները, սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների փորձառությունը, վերկհանիեւկարժեւորի այն ձեռքբերումները, որոնք դրական միտում են ապահովել այլ երկրներում տնտեսական բարեփոխումների իրականացման եւ սոցիալական արդարության հաստատման ուղղությամբ, կանդրադառնա Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական մարտահրավերներին` ուղենշելով վերջիններիս հնարավոր լուծումները:
Խորհրդաժողովին իրենց մասնակցությունն են բերելու Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Հունաստանի, Արգենտինայի, Չիլիի, Իրանի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի քաղաքական շրջանակների, գիտական հաստատությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:






