AM
24 Մարտ 2010 - 09:45 AMT

Հայաստանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա

Մարտի 25-26-ը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այց կկատարի Մոսկվա` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի եւ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: