Պարենի համաշխարհային ծրագիրը Հայաստանում վերսկսելու է դպրոցական սնունդ ծրագիրը, որը կֆինանսավորվի Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարությունը:
Ինչպես տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, ծրագրի ընդգրկումը եւ ուղղվածությունը քննարկվելու է Հայաստանի Հանրապետոության կառավարությունում ՌԴ գյուղնախարարի խորհրդական Վ. Չեռնիգովի մասնակցությամբ:
Հայաստան այցի շրջանակներում Վ. Չեռնիգովը կայցելի մի քանի դպրոցներ մարզերում` ծանոթանալու դպրոցների վիճակին: