«Փառատոնի ընթացքում զանազան ստեղծագործական ծրագրերի իրականացման մասին ձեռք բերված համաձայնությունները ու արդյունքները գոհացուցիչ են»,- նշեց «Արմմոնո» մոնոներկայացումների փառատոնի նախագահ Մարիաննա Մխիթարյանը:
Նա հաղորդեց նաեւ, որ մայիսի վերջին փառատոնը կտեղափոխվի Կապան:
«Այսօր երեկոյան կավարտվի «Արմմոնո»-ի առաջին մասը, իսկ երկրորդ մասը կսկսվի Հայաստանի անկախությանը օրը` մայիսի 28-ին, Կապանում: Փառատոնի երկրորդ մասի ծրագիրը որոշ առումով կտարբերվի Երեւանում ներկայացված ծրագրից, սակայն արտասահմանյան թատրոնները նույնպես մասնակցելու են փառատոնին»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց Մարիաննա Մխիթարյանը: